IDEx Vol2 | Transformative Leadership Experience, 5 July | Event in Yerevan | AllEvents

IDEx Vol2 | Transformative Leadership Experience

staff.am

Highlights

Sat, 05 Jul, 2025 at 10:30 am

Tufenkian Heritage Hotels

Advertisement

Date & Location

Sat, 05 Jul, 2025 at 10:30 am (AMT)

Tufenkian Heritage Hotels

48 Hanrapetutyan street, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

IDEx Vol2 | Transformative Leadership Experience

Ոգեշնչված IDEx vol. 1-ի հաջողությամբ և մեր մասնակիցների բարձր գնահատականներով, ուրախ ենք հայտարարել
IDEx vol. 2 փորձառության մասին, որի թեման է՝ «Navigating Change՝ առաջնորդել փոփոխությունների պայմաններում»։

📅 Ամսաթիվը՝ 05 հուլիս, 2025
📍 Վայրը՝ Թուֆենկյան ավանդական հյուրանոց Երևան
🕥 Ժամը՝ 10:30-15:30

💚 IDEx-ը staff.am-ի կրթական ուղղության՝ Career Factory-ի առաջնորդության զարգացմանն ուղղված նախաձեռնությունն է, որն իրականացվում է Աննա Կոնջորյանի հետ համատեղ։

Այն յուրահատուկ հարթակ է, որտեղ միջին և բարձր օղակի ղեկավարները, ինչպես նաև ընկերությունների առաջնորդները կարող են միավորվել մեկ սեղանի շուրջ և փոխանակել իրենց գաղափարները:

IDEx-ի մասին առավել լավ պատկերացում կազմելու համար ծանոթացեք IDEx vol.1-ի ամփոփ հոդվածին, տեսանյութին և լուսանկարներին այստեղ՝ https://staff.am/staffmedia/idex-leadership-experience/

💡 IDEx-ի հիմքում աշխարհահռչակ «World Cafe» ձևաչափն է, որի էությունը կայանում է հետևյալում. սրահում առկա կլոր սեղաններից յուրաքանչյուրի համար ընտրված է մեկական թեմա վերը նշված տարբերակներից։ Յուրաքանչյուր սեղան ունի իր ֆասիլիտատորը, որը համակարգում է տվյալ թեմայի քննարկումը և արձանագրում վերհանած մտքերը։

Մասնակիցները խմբերով մոտենում են սեղաններից յուրաքանչյուրին և անցկացնում տվյալ սեղանի մոտ 15 րոպե՝ կիսվելով իրենց գաղափարներով, փորձով և կարծիքներով տվյալ սեղանին կցված թեմայի շուրջ։
Ժամանակը լրանալուց հետո, նրանք ըստ նախնական ուղեցույցի, մոտենում են հաջորդ սեղանին և արդեն քննարկում են այդ սեղանին կցված թեման նոր խմբի հետ և այդպես մինչև բոլոր մասնակիցները մոտենում են բոլոր սեղաններին։

Յուրաքանչյուր թեմայի շուրջ ֆասիլիտատորի կողմից հավաքված մտքերը կոնսոլիդացվում են և արդեն միջոցառման երկրորդ հատվածում, ֆասիլիտատորները դրանք ներկայացնում են նախապես ընտրված փորձագետներին, վերջիններիս կարծիքի և քննարկման համար։

Միջոցառման ընթացքում գեներացված գաղափարները, այդ թվում փորձագետների կողմից արտահայտված կարծիքները, ամփոփվում են պրակտիկ ուղեցույցում, որը միջոցառումից հետո ուղարկվում է մասնակիցներին շարունակական կիրառման համար։

IDEx vol.2-ի թեմաները
Ժամանակակից առաջնորդների ամենամեծ մարտահրավերներից է ճիշտ կողմնորոշվել անորոշության և փոփոխոթյունների պայմաններում։ Ահա այս թեմաների շուրջ էլ հենց ծավալվելու են մեր քննարկումները.
✔️ Առաջնորդությունն անորոշության մեջ
✔️ Փոփոխություններին միտված մշակույթ
✔️ Ինչպես չափել փոփոխության առաջնորդման արդյունավետությունը
✔️ Փոփոխությունը վարելու հմտությունների զարգացում
✔️ Որոշումներ կայացնելու մարտահրավերները փոփոխությունների ժամանակ
✔️ Առաջնորդի ինքնախնամքը փոփոխությունների ժամանակ
✔️ Անձնակազմի ներգրավվածության բարձրացումը փոփոխությունների ժամանակ
✔️ Դիմադրությունից դեպի ներգրավվածություն

Ու՞մ համար է IDEx-ը
IDEx-ի մասնակիցները ընկերության միջին և բարձր օղակի ղեկավարներն են, փորձագետներն ու ընկերության ղեկավարները։ IDEx-ն այն մարդկանց համար է, որոնք ունեն որոշակի փորձ առաջնորդությունում, սակայն գնահատում են շարունակական զարգացումն ու նոր գաղափարները, պատրաստ են կիսվել իրենց փորձով և ցանկանում են լսել նաև նոր տեսանկյուններ։
IDEx-ը նաև իդեալական հնարավորություն է նեթվորքինգի համար։ Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում ոչ միայն շփվելու ֆասիլիտացված թեմաների շուրջ, այլ նեթվորգինքի լանչի ժամանակ։

Մասնակցության պայմանները
IDEx-ը աշխատակիցների առաջնորդության հմտությունների զարգացման լավագույն ֆորմատներից է։ Այդ իսկ պատճառով, կորպորատիվ մասնակցության դեպքում սահմանել ենք հատուկ գնային առաջարկ, որի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 11 900 901 կամ +374 43 901 900 հեռախոսահամարներով։
Անհատական մասնակցությունը սահմանափակ թվով նույնպես հնարավոր է, որի մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար անցեք հղումով ➡️ http://stff.am/fwqk4

Սիրով հրավիրում ենք Ձեզ և ձեր թիմերին մասնակցելու այս նորարական ձևաչափին։


You may also like the following events from staff.am:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

Tufenkian Heritage Hotels, 48 Hanrapetutyan street, Yerevan, Armenia

Just a heads up!

We have gathered all the information for you in one convenient spot, but please keep in mind that these are subject to change. We do our best to keep everything updated, but something might be out of sync. For the latest updates, always check the official event details by clicking the "Find Tickets" button.

Get updates and reminders

Host Details

staff.am

staff.am

Are you the host? Claim Event

Advertisement
IDEx Vol2 | Transformative Leadership Experience, 5 July | Event in Yerevan | AllEvents
IDEx Vol2 | Transformative Leadership Experience
Sat, 05 Jul, 2025 at 10:30 am